Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոստումները

Պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոստումները
07.02.2019 | 23:31

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչ հանրությունը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացված նոր ծրագիրը, փորձենք հետհայացք գցել 2018 թվականի հունիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված կառավարության նախորդ ծրագրի կատարողականի վրա, վերլուծելով Նիկոլ Փաշինյանի մինչ այսօր տված խոստումները կատարումը:

Եվ այսպես, 2018 թվականին կառավարությունը խոստանում էր՝

1. Մինչև խորհրդարանական ընտրությունները միջազգային փորձաքննության հիման վրա բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Խոսոտումը կատարված չէ:

2. Ձևավորել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ: Խոստումը կատարված չէ: Այսպիսի մթնոլորտ Հայաստանում չի ձևավորվել:

3. Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Խոստումը կատարված չէ:

4. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնել: Խոստումը կատարված չէ: Դրա փոխարեն մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

5. ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկ: Խոստումը կատարված չէ: Ոչ մի իրական բարեփոխում այս համաձայնագրի շրջանակներում չի իրականացվել: Հաստատված չէ անգամ Հայաստանի գործողությունների ճանապարհային քարտեզը:

6. Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում: Խոստումը կատարված չէ: Տարեվերջյան սկանդալային պարգևատրումներ, մեկ անձից գմումներ, Երևանի տոնածառի ձեռքբերման շուրջ հանրային աղմուկ և այլն:

7. Օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու վճռականություն։ Խոսոտւմը կատարված չէ: Վարչապետի կորտեժի վերջին քաջագործությունները, յուրայինների նկատմամբ ամենաթողությունը և այլն:

8. Արդարության զգացումի և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայման՝ անկախ դատական համակարգի ստեղծում: Խոսոտւմը կատարված չէ: Հայտնի սկանդալային գաղտնալսումները, քաղաքական մոտիվներով դատավարությունները, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խայտառակ և ապօրինի գործընթացը վկայում են ճիշտ հակառակի մասին:

9. Բնակչության կենսամակարդակի էական բարելավում, զբաղվածության շարունակական աճ, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճ, բևեռացման մեղմում: Խոսոտւմը կատարված չէ: Համոզվելու համար բավական է ընդամենը 10 րոպեանոց զրույց Հայաստանի քաղաքացիների հետ:

10. Ներդրումային դրական սպասումներ և ներդրումային հոսք: Խոստումը կատարված չէ: Համոզվելու համար ծանոթացեք համապատասխան վիճակագրությանը:

11. Տնտեսական զարգացուման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում: Խոսոտւմը կատարված չէ: Մեկնաբանությունները ավելորդ են:

12. 2018 թվականի երկրորդ կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ: Խոսոտւմը կատարված չէ: Տես՝ վիճակագրության տվյալները:

Իհարկե, այս ցանկը կարելի է երկար շարունակել: Մենք գիտենք, որ երկրի առջև կանգնած բազում խնդիրներ երկարաժամկետ աշխատանք և լուծումներ են պահանջում: Բայց հենց Նիկոլ Փաշինանն էր տալիս բոլոր բարդ հարցերին հեշտ պատասխաններ, մոլորեցնում էր մարդկանց էժան և դատարկ խոստումներով, շահարկում մեր քաղաքացիների դյուրահավատությունը և հոգնածությունը առկա բազում հոգսերից:

Ուստի պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոստումները և/կամ ինչու էին առաջացնում սին սպասելիքներ մեր հայրենակաիցների մոտ:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ